fbpx
Սպորտ

Ֆրանսիայում 19-ամյա ֆուտբոլիստը որակազրկվել է 30 տարով

Մեկ ամիս առաջ Ֆրանսիայի առաջնության տարածաշրջանային լիգայի «Լե Բլան»-«Ֆյուսի» խաղում միջադեպ էր տեղի ունեցել։

Ծնունդով Գվինեա-Բիսաուից 19-ամյա Ալիու Կոստան դրվագներից մեկում վիճաբանելով հանդիպման մրցավարի հետ հարվածել է վերջինիս: Արդյունքում խաղն ընդհատվել էր։

Ֆրանսիայում Կոստայի այդ արարքին շատ կոշտ են արձագանքել․ նա որակազրկվել է 30 տարով, բացի այդ՝ տուգանվել է մոտ 200 եվրոյով, հայտնում է Euro-football-ը։

Թիմը նույնպես տուգանվել է, «Լե Բլանը» ստացել է 500 եվրո տուգանք և մինուս հինգ միավոր մրցաշարային աղյուսակում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ