Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալն Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ հանդիպման (0:1) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:
«Այս խաղում երկու թիմն էլ լավ հնարավորություններ ուներ: Այժմ մենք չեմպիոնական պայքարում շատ հետ ենք և դա ցավալի է, քանի որ ամեն ինչ փոխելու հնարավորություն ունեինք:
Չի կարելի է պարտվել 3 անընդմեջ տնային խաղում, բայց շնորհակալ ենք մեր երկրպագուներին: Կարծում եմ՝ ֆուտբոլն անարդար է «Ռեալի» նկատմամբ: Ինչևէ, չպետք է ափսոսանք անցյալի համար, պարզապես պետք է առաջ շարժվենք և գոլեր խփենք:
«Բարսելոնայի» հետ խաղերում մեզ չէր բավարարում հաջողությունը: Հնարավոր է, սա իմ՝ «Ռեալում» անցկացրած ժամանակահատվածի ամենաբարդ շաբաթներից մեկն էր»,- Կարվախալի խոսքը մեջբերել է Marca-ն:
Հիշեցնենք, որ այժմ «Ռեալն» ունի 48 միավոր և զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով 12 միավորով:
Հաղորդում է armsport.am-ը։

