Վերջերս կարիերան ավարտած Դիեգո Ֆորլանը կարծիք է հայտնել՝ Լա լիգայում չեմպիոնության պայքարի վերաբերյալ։
«Ես գիտեմ, որ «Ռեալը» և «Բարսելոնան» հիասքանչ ֆուտբոլիստներ ունենք, բայց այդպիսիք կան նաև «Ատլետիկոյում»։ Նրանք շատ լավ ֆուտբոլիստ են ձեռք բերել ի դեմս Ժոաու Ֆելիշի։ «Ատլետիկոյում» է փորձառու ու տաղանդավոր Դիեգո Կոստան։ Նրանք թարմացրել են կազմը ու հրաշալի մինչմրցաշրջան են անցկացրել։
«Ատլետիկոն» պայքարելու է տիտղոսի համար։ Նրանք միշտ են պայքարում։ «Ռեալի» ու «Բարսելոնայի» առանցքային ֆուտբոլիստները մեծանում են, դա կարող է առավելություն լինել «Ատլետիկոյի» համար», – Ֆորլանի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։
Հավելենք, որ մեկնարկային 3 տուրերում «Ատլետիկոն» տարել է 3 հաղթանակ և այս պահին ունի 9 միավոր։
