Հուլիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ Արցախի Հանրապետության և ՀՀ այլ սահմանագոտիներում իրադրությունը շարունակում է մնալ հանգիստ:
Արծրուն Հովհաննիսյանը հավելել է, որ այս պահին իրավիճակի փոփոխություն դեռ չկա:
ԱԻ նախարարը կառավարության նիստում հետաքրքրվել էր՝ ի՞նչ գույնով ներկեն ԱԻՆ-ի մեքենաները հակառակորդի թիրախ չդառնալու համար, այս թեմայով Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ չի զարմանա, եթե թշնամին թիրախավորի նույնիսկ շտապօգնության մեքենան:
Արծրուն Հովհաննիսյանը նաև անդրադարձել է անցած գիշեր ադրբեջանական հատուկ ջոկատայինների հարձակման ու կորուստներով հետ շպրտվելու դրվագին և այսօր սպանվածների մարմինները չեզոք գոտուց դուրս բերելու փաստին: Նա նշել է, որ ֆոտոապացույցներով մենք ունենք 10 դիակի դուրսհանման փաստ, կան այլ տեղանքներ, որտեղից հանված չեն:
https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/284722415923110/