Ֆրանսիան շարունակելու է պայքարել ԻՊ սպառնալիքի դեմ. Մակրոն

Հրապարակող՝

Ֆրանսիայում մեկնարկում են ազգային բանավեճերը, որոնք կոչված են հաշվի առնել «դեղին բաճկոնավորների» պահանջները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպառնալիքը նախկինի նման շարունակում է պահպանվել: Այս մասին Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազըմի հետ մամուլի ասուլիսի ժամանակ  նշել է Մակրոնը՝ հավելելով, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել Իրաքին ԻՊ դեմ պայքարում։

«Չի կարելի թուլացնել զգոնությունը, քանի որ ԻՊ-ն շարունակում է սպառնալիք մնալ, և ես գիտեմ, որ ձեր կառավարության համար առաջնային է ահաբեկիչների դեմ պայքարը»,- հայտարարել է Մակրոնը, ով ժամանել է Իրաք՝ մասնակցելու Համագործակցության և գործընկերության Բաղդադի կոնֆերանսին:

Ամենաթարմ