Քաղաքականություն

Ֆրանսիան ջանք չի խնայել, որ նպաստի կողմերի միջև երկխոսության վերսկսմանը․ Ֆրանսիայի դեսպանություն

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն այսօր առավոտյան՝ ժամը 11։00-ին, մեկ րոպե լռությամբ հարգել է նախորդ տարվա արյունալի հակամարտության նահատակների հիշատակը։

«Մենք մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհերի և վիրավորների ընտանիքներին։

Ֆրանսիան ջանք չի խնայի, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում նպաստի կողմերի միջև երկխոսության վերսկսմանը՝ հակամարտության տևական կարգավորման և Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման նպատակով»,- նշված է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ