fbpx
Աշխարհ

Ֆրանսիայի նախագահը ուղերձ է հղել Ալիևին, որում անդրադարձել է նաև ԼՂ հակամարտությանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մայիսի 28-ի ազգային տոնի առթիվ ուղերձ է հղել, որում անդրադրձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։

«Թույլ տվեք ևս մեկ անգամ ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակում Ֆրանսիայի վճռական, բացարձակ և անկանխակալ հանձնառությունը բանակցային ճանապարհի միջոցով ԼՂ հակամարտությանն ազնիվ և երկարաժամկետ լուծում տալու պարտավորվածությանը», – ասված է ուղերձում։

Մակրոնը նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում Ալիևի հետ Բաքվում նոր հանդիպում կունենա:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ