fbpx
Աշխարհ

Ֆրանսիայում ձեռնարկատերերը փոխհատուցում են խնդրել պետությունից. RFI

Ֆրանսիայում կորոնավիրուսի համավարակի կանխարգելման համար նույնպես գործել են կառանտինային միջոցառումներ, արդյունքում ավելի քան 337 000 ֆրանսիական ձեռնարկատերեր պետությունից փոխհատուցում են խնդրել` ժամանակավոր գործազրկության մեջ գտնվող 3,6 մլն աշխատակիցների համար:

Հայտնենք, որ հիմնականում փոխհատուցում են խնդրել այն ընկերությունները, որոնք փոքր բիզնեսի ներկայացուցիչներ են:

Այս մասին ապրիլի 1-ին հայտնել է Ֆրանսիայի աշխատանքի նախարար Մյուրել Պենիկոն։

Աշխատանքի նախարարությունում կարծիք կա, որ ժամանակավոր գործազրկության բյուջետային ծախսերը երեք ամսում կարող են 11 մլրդ եվրո արժենալ, քանի որ նման ճգնաժամային պայմաններում ֆրանսիացիները ստանում են աշխատավարձի 84 տոկոսը, եթե ունեն բարձր աշխատավարձ, իսկ նվազագույն աշխատավարձ ունեցողները վարձատրվում են լրիվ: Եվ պետությունը որոշում է կայացրել իր վրա վերցնել ձեռնարկությունների այդ վճարումները փոխհատուցելու պարտավորությունը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ