Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան ունի, ինչի մասին թվիթերյան միկրոբլոգում գրել է Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դենիս Ջորկաեֆը։
«Արտաքին հարցերով խորհրդական պարոն Օլիվյե Դեկոտինյեն 2023 թվականի հուլիսի 21-ից նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»,- գրել է Ջորկաեֆը։