fbpx
Աշխարհ

Ֆրանսիան կաջակցի ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանը. Կոլոննա

Հայաստանի սահմանին շարունակվում է եվրոպացի դիտորդների առաքելությունը:

Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան:

Նա ընդգծել է, որ Ֆրանսիան կաջակցի Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը: Փարիզը երկկողմանի նախաձեռնություններ կձեռնարկի Երևանի հետ, ինչպես նաև ՄԱԿ-ում և ԵՄ շրջանակներում։

Կոլոննան խոստացել է նաև, որ Ֆրանսիան միջոցներ կուղարկի Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում ադրբեջանական ռազմական գործողությունից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար, տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ֆոնին, 2023 թվականին կավելացնի Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին տրամադրվող օգնությունը՝ 5 միլիոն եվրոյից հասցնելով 12 միլիոնի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ