Աշխարհ

Ֆրանսիայի վարչապետն արգելել է նախարարներին օգտվել WhatsApp-ից և Telegram-ից

Ֆրանսիայի կառավարության անդամներն այլևս չեն կարողանա օգտվել WhatsApp, Telegram և Signal մեսենջերներից։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով BFMTV հեռուստաալիքին, համապատասխան շրջաբերականը ստորագրել է երկրի վարչապետ Էլիզաբեթ Բորնը։

Փաստաթուղթը նախարարներին պարտավորեցնում է մինչև դեկտեմբերի 8-ն իրենց սարքերից հեռացնել հաղորդագրությունների ուղարկման համար նախատեսված բոլոր այն հավելվածները, որոնք հաստատված չեն Տեղեկատվական համակարգերի անվտանգության ազգային գործակալության կողմից (ANSSI):

«Ակնթարթային հաղորդագրությունների փոխանակման հիմնական ծառայություններն ավելի ու ավելի կարևոր դեր են խաղում մեր ամենօրյա հաղորդակցության մեջ: Այնուամենայնիվ, թվային այս գործիքները զերծ չեն անվտանգային թերություններից», – նշված է փաստաթղթում։

Կառավարության անդամներին խորհուրդ է տրվել օգտագործել ֆրանսիական Olvid մեսենջերը, որը, ինչպես նկարագրվում է շրջաբերականում, «հաղորդագրությունների միակ հարթակն է, որը ստացել է անվտանգության վկայագիր ANSSI-ից»: Ընդ որում՝ այն օգտագործելու համար հարկավոր չէ ունենալ SIM քարտ կամ հեռախոսահամար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ