fbpx
Ժամանց

Ֆրանսիայի բնակչին համաեվրոպական վիճակախաղով 160 միլիոն եվրո է շահել

Եվրոպական EuroMillions վիճակախաղի հերթական խաղարկության գլխավոր մրցանակը՝ 160 մլն եվրո, խաղարկվել է այս ուրբաթ եւ բաժին է հասել Ֆրանսիայի բնակչին, հաղորդել է Le Parisien թերթը։

Հրատարակության տվյալներով՝ սա յոթերորդ ամենամեծ շահումն է Ֆրանսիայում այս վիճակախաղի պատմության մեջ։ Երկրի ամենամեծ ջեքփոթը 2020 թվականի հոկտեմբերի 15-ին շահել է Ֆրանսիական Պոլինեզիայի մի բնակիչ, ում հաջողակ տոմսը բերել է 220 միլիոն եվրո։

Երջանիկ հաղթողի ինքնությունը չի հաղորդվում, հայտնի է միայն, որ շահող տոմսը գնվել է հանրապետության հյուսիսում գտնվող Պա դե Կալե դեպարտամենտում։ Որոշ հաղթողներ, որոնք շահել են ավելի քան 1 միլիոն եվրո, թերթին խոստովանել են, որ իրենց հարազատներին, հատկապես երեխաներին, չեն հայտնել շահումների մասին, վախենալով, որ օրինակ հասակակիցների հետ քննարկումներից հետո տեղեկատվությունը կարող է հասնել չարագործներին, որոնք կարող են առեւանգել նրանց փրկագնի դիմաց:

Դեռեւս հայտնի չէ, թե հայտնել է արդյոք հաղթողը մրցանակի իրավունքի մասին, նա դրա համար 60 օր ունի։ Նշված ժամկետում շահումը չպահանջելու դեպքում 10 միլիոն եվրոյից ավելի շահումները վերադարձվում են վիճակախաղի շրջանառությանը։ Ավելի փոքր գումարները, ըստ 2019 թվականի օրենքի, պետք է դառնան պետական եկամուտ։ 2020 թվականին Ֆրանսիայի գանձարանն այսպիսով համալրվել է 70 միլիոն եվրոյով, իսկ 2021 թվականին՝ 150 միլիոն եվրոյով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ