Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը հայտնել է, որ Ռուսաստանը հուլիսի 24-ից վերսկսում է կանոնավոր թռիչքները Ֆրանսիայի և Չեխիայի հետ: Մայրաքաղաքների միջև կիրականացվի շաբաթական չորս թռիչք:
«2021 թվականի հուլիսի 24-ից կանոնավոր թռիչքներ կլինեն հետևյալ պետությունների հետ. Ֆրանսիա` Մոսկվա – Փարիզ և Մոսկվա -Նիցցա ուղղություններով՝ յուրաքանչյուր երթուղով շաբաթական չորս չվերթի հաճախականությամբ, Սանկտ Պետերբուրգ – Փարիզ և Սանկտ Պետերբուրգ – Նիցցա ուղղություններով` յուրաքանչյուր ուղղությամբ շաբաթական երկու թռիչք, Չեխիա` Մոսկվա – Պրահա երթուղով՝ շաբաթական չորս թռիչք հաճախականությամբ»,- ասված է շտաբի հաղորդագրության մեջ: