Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Փարիզ կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Վրաստանի և Ֆրանսիայի նախագահները Ելիսեյան պալատում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների ակտիվացման և զարգացման, տարածաշրջանում ընթացող զարգացումների, տարածաշրջանում ԵՄ դերի և Սևծովյան անվտանգության հարցերը:
Thank you for a very warm meeting @EmmanuelMacron. Always a pleasure to meet and talk about what we can do to make the Georgia-France relations deeper and stronger. pic.twitter.com/ZEyI6sqRbD
— Salome Zourabichvili (@Zourabichvili_S) July 1, 2021