fbpx
Աշխարհ

Ֆրանսիան ԵՄ-ին կոչ է արել վերանայել կոշտ պատասխանը Իսրայելի կողմից Արևմտյան ափի հատվածի անեքսիային

Reuters լրատվական գործակալությունը, հղում կատարելով եվրոպացի դիվանագետներին, հայտնում է, որ Ֆրանսիան ԵՄ-ին կոչ է արել վերանայել կոշտ պատասխանը Իսրայելի կողմից Արևմտյան ափի հատվածի անեքսիային։

Բելգիան, Իռլանդիան և Լյուքսեմբուրգը ևս ցանկանում են քննարկել տնտեսական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը մայիսի 15-ին արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ: Սակայն բոլոր անդամ երկրները պետք է համաձայնություն տան ցանկացած կոլեկտիվ գործողության:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ հուլիսին կսկսվեն Իրսայելի ինքնիշխանության ընդլայնման մասին քննարկումները:

ԵՄ ներկայացուցիչների խոսքով՝ անեքսիան հակասում է միջազգային իրավունքին, և եթե այն շարունակվի, ապա ԵՄ-ն համապատասխան պատասխան կտա:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ