fbpx
Աշխարհ

13:40 24/8/2019

Ֆրանսիան ևս չի վավերացնում Հվ․ Ամերիկայի հետ համաձայնագիրը Ամազոնիայի հրդեհների պատճառով

Ֆրանսիան և Իռլանդիան հայտարարել են, որ չեն վավերացնում Հարավային Ամերիկայի երկրների հետ ծավալուն առևտրային համաձայնագիրը, քանի դեռ Բրազիլիան ավելին չի կատարում Ամազոնիայի տրոպիկական անտառներնում հրդեհների դեմ պայքարի համար։ Այս մասին հաղորդում է BBC News-ը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Բրազիլիայի առաջնորդ Ժաիր Բոլսոնարուն ստել է իրեն կլիմայական փոփոխությունների հարցում իր դիրքորոշման մասին:

Բացի դրանից՝ ԵՄ երկրների առաջնորդներն արտահայտել են իրենց անհանգստությունը Բրազիլիայի անտառներում հրդեհների կապակցությամբ, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ինքը խիստ անհանգստացած է այդ արժեքավոր բնական միջավայրի ողբերգական կորստի թողած ազդեցության առնչությամբ:

Իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդգծել է, որ Ամազոնիայի անտառներում հրդեհները սպառնում են ոչ միայն Բրազիլիային և հարևան երկրներին, այլ նաև ամբողջ աշխարհին:

Ավելի վաղ Բրազիլիայի Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտը ներկայացրել էր հետազոտության տվյալները, որոնց համաձայն՝ Ամազոնիայի խոնավ տրոպիկական անտառներում այս տարի գրանցվել է հրդեհների ռեկորդային քանակություն:

Վերեվ