fbpx
Աշխարհ

Ֆրանսիան հարկեր կսահմանի տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ

Ֆրանսիան 2019 թվականից նոր հարկեր կսահմանի խոշորագույն արտասահմանյան տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ, այդ թվում՝ Google-ի և Facebook-ի՝ չսպասելով Եվրամիության որոշմանը, գրում է The Financial Times-ը:

Ֆրանսիայի ֆիննախարար Բրյունո Լը Մերը լրագրողներին հայտնել է, որ երկրում նման հարկի սահմանումը իշխանություններին թույլ կտա տարեկան ներգրավել մոտ 500 միլիոն եվրո:

Դեկտեմբերի սկզբին ֆիննախարարի ղեկավարը հայտարարել էր, որ Ֆրանսիան ինքնուրույն կգործի երկրում աշխատող միջազգային տեխնոլոգիական ընկերությունների համար նոր հարկի մասին որոշում կայացնելիս, եթե համաեվրոպական համաձայնությունն այս հարցի շուրջ չկայացվի մինչև մարտ ամիսը: Սակայն նշվում է, որ հարկերի սահմանման մասին հայտարարել էր երկրի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ի պատասխան երկրում տեղի ունեցող զանգվածային ցույցերին, որի մասնակիցները կառավարությունից լրացուցիչ ծախսեր են պահանջում, ինչն էլ ստիպել է նրան եկամտի նոր աղբյուրներ փնտրել: Ինչպես հաղորդվել է, Մակրոնը ստիպված է լուրջ միջոցներ ձեռնարկել՝ երկրում լարվածությունը նվազեցնելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ