fbpx
Աշխարհ

Ֆրանսիայում պարզել են, որ վարակի առաջին դեպքերն դեկտեմբերին են եղել

Ֆրանսիայի հիվանդանոցներից մեկում մասնագետներն դեկտեմբերին-հունվար ամիսներին ապաքինված թոքաբորբով հիվանդների հին նմուշները կրկնակի թեստավորման են ենթարկել և հայտնաբերել, որ դեկտեմբերի 27-ին կորոնավիրուս ունեցող մարդու են բուժել, ինչից մեկ ամիս անց է ֆրանսիական կառավարությունը հայտնել երկրում կորոնավիրուսի առաջին դեպքերի մասին, գրում է The Guardian պարբերականը։

Փարիզի հյուսիսային արվարձաններում գտնվող հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքի ղեկավարի խոսքով մասնագետները դեկտեմբերին և հունվարին բուժում ստացած 24 հիվանդի նմուշները վերաթեստավորել են, որոնցից մեկի մոտ կորոնավիրուսի առկայությունը հաստատվել է։

Աղբյուրը մանրամասնում է, որ նմուշները նախապես հավաքվել են PCR թեստերի միջոցով գրիպի հայտնաբերման համար, սակայն այստեղ օգտագործվում է նույն գենետիկ սկրինինգային գործընթացը, ուստի այն կարող է օգտագործվել նաև կորոնավիրուսի հայտնաբերման համար:

Ֆրանսիայում մարտի 1-ից հետո կորոնավիրուսից ավելի քան 25 000 մարդ է մահացել։ Առաջին դեպքերը երկրում հաստատվել են հունվարի 24-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ