fbpx
Սպորտ

Շալկեի չորս տարի առաջ մահացած ճանաչված ֆուտբոլիստը ողջ է

«Շալկե»-ի նախկին պաշտպան Յաննիկ Կամբան, ով չորս տարի առաջ մահացած էր ճանաչվել, պարզվում է ողջ է և առողջ: Այս մասին հայտնում է Bild-ը:

Ֆուտբոլիստի մահն արձանագրվել է 2016 թվականին: Հաղորդվում էր, որ Կամբան ավտովթարի է ենթարկվել ու մահացել, սակայն պարզվեց, որ այս ամենը սուտ է. 33-ամյա Կամբան այժմ ապրում է Գելզենկիրխենում:

Դատարանը քննում է ֆուտբոլիստի նախկին կնոջ հետ կապված գործը առ այն, որ նախկին ամուսնու կեղծ մահվան արդյունքում ապահովագրական ընկերությունից վեցանիշ գումար է ստացվել: Կինն ընկերությանն է ներկայացրել փաստաթղթեր, որոնք ապացուցել են Կամբայի մահը:

Կամբան հանդես է եկել ակումբի երիտասարդական թիմի կազմում: Այս պահին Կամբան Գերմանիայի էներգետիկ ընկերություններից մեկում քիմիկոս է աշխատում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ