fbpx
Աշխարհ

Ֆրանսիայի ԱԺ-ն հավանություն է տվել Աստվածամոր տաճարի վերականգնման օրենքին

Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն է տվել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման մասին օրենքին: Օրենքի քննարկումը տևել է շուրջ 13 ժամ: Արդյունքում՝ կողմ է քվեարկել 32 պատգամավոր, դեմ՝5, ձեռնպահ՝ 10: Օրենքն ուղարկվել է Սենատ՝ հաստատման: Սենատի քննարկումները կկայանան մայիսի 27-ին:

Ըստ օրենքի, նախատեսվում է հրդեհից վնասված տաճարի վերականգնումն իրականացնել 5 տարում: «Մենք ուզում ենք արագ գործել: Մեզ մեղադրում են, որ շատ արագ տեմպի մասին է խոսքը, սակայն շռայլ նվիրատվությունները շատ սեղմ ժամկետում ստացվեցին, ուստի պետք է կոնկրետ գործերով պատասխանենք», – ասել է մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը:

Վերականգնման համար 1,1 մլրդ դոլար է հավաքվել: Ըստ փորձագետների, վերակռուցման համար կարող է 600-700 մլն եվրո պահանջվել:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ