Երեկ Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ՝ Սերգեյ Լավրովն ու Ժան-Իվ Լե Դրիանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում խոսել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը։
Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ կողմերը ընդգծել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների պահպանման կարևորությունը։
Ըստ աղբյուրի՝ Լավրովը գործընկերոջը ներկայացրել է խուս խաղաղապահների մասնակցության պարամետրերը ու Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի գործառույթները։
Նշվում է նաև, որ ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ԼՂ-ի շուրջ ստեղծված ճգնաժամի երկարաժամկետ ու լայնամասշտաբ կարգավորման հետագա քայլերի վերաբերյալ, որոնք պետք է բխեն ադրբեջանցի ու հայ ժողովուրդների հավասար շահերից ու հիմնված լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում համաձայնեցված սկզբունքների վրա։
