Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, վավերացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է.

«Հայաստանը ողջունում է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը։ Շնորհակալություն Ֆրանսիայի Ազգային ժողովին»:

 

Ամենաթարմ