Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեմանը Instagram-ի իր էջում գրառմամբ է հանդես եկել, որում անկեղծացել է երկրպագուների հետ։
«Կցանկանայի Ֆրանսիայի հավաքականին բարձունքում տեսնել։
Շնորհակալություն երկրպագուներին, որ միշտ հավատում են մեզ։ Պարտությունն ու դժվարությունները ստիպում են հաղթահարել ինքներս մեզ։
Մենք ավելի ուժեղ կվերադառնանք։
Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել թիմակիցներիս, անձնակազմին ու ողջ Ֆրանսիային, որ հավաքական իմ վերադարձն այսպես ջերմ ընդունեցին», – գրել է Բենզեման։
Հիշեցնենք, որ Ֆրանսիան դուրս մնաց EURO-ից 1/8-րդ եզրափակչից, որտեղ պատվեց Շվեյցարիային։