Ֆրանսիայի Meteo France օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ հունիսյան շոգերի ժամանակ օդի ջերմաստիճանը երկրի պատմության մեջ առաջին անգամ հասել է 46 աստիճանի ըստ Ցելսիուսի, ոչ թե 45.9-ի, ինչպես հայտնել էին ավելի վաղ:
Հունիսի վերջին Ֆրանսիայում գրանցվել էր արտասովոր շոգ եղանակ: Այդ ամսվա վերջին շաբաթում գրանցվել էր ամենաբարձր ջերմաստիճանը՝ սահմանելով բացարձակ ռեկորդ: Սկզբում գրանցվել էր 44.3 աստիճանն ըստ Ցելսիուսի երկրի հարավ-արևելքում, այնուհետև ջերմաստիճանը բարձրացել էր՝ հասնելով 45.1 աստիճանի միևնույն տարածքում: Ավելի ուշ հաղորդվել էր, որ հունիսի 28-ին երկրի մեկ այլ հատվածում գրանցվել էր օդի ամենաբարձր ջերմաստիճանը Ֆրանսիայի օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության մեջ՝ 45.9 աստիճան:
Սակայն այժմ օդերևութաբանները նշում են, որ հունիսի 28-ին օդի ջերմաստիճանը Ֆրանսիայում հասել է անգամ 46 աստիճանի ըստ Ցելսիուսի:
«Ֆրանսիայում գրանցված նոր բացարձակ ռեկորդը պաշտոնապես կազմում է 46.0 աստիճան»,-նշվում է երկրի օդերևութաբանական ծառայության կայքում: