TASS լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև, որի հետևանքով ձերբակալվել է մոտ 30 մարդ։
Բողոքի ակցիաների ընթացքում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ տարբեր իրեր են նետել, որին ի պատասխան ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել։