Ֆրանսիայում ցույցի է դուրս եկել մոտ 300 հազար մարդ

Հրապարակող՝

5c0d0811370f2ccd7f8b45f4

Ֆրանսիայում փետրվարի 5-ին անցկացվել են ցույցեր։ Փողոցներ դուրս գալու կոչով էր հանդես եկել Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիան։ Ողջ երկրով մեկ բողոքի ցույցերի մասնակցող արհմիությունները, «Աննվաճ Ֆրանսիա» ձախ կուսակցությունը, ուսանողներն ու հակագլոբալիստները պահանջել են աշխատավարձերի բարձրացում և հարկման առավել արդար համակարգ։

Կազմակերպիչների գնահատականներով՝ Փարիզի և այլ քաղաքների փողոցներ էր դուրս եկել ընդհանուր առմամբ մոտ 300 հազար մարդ։

Էյֆելյան աշտարակը փակվել էր զբոսաշրջիկների համար, քանի որ անձնակազմը միացել էր ցուցարարներին։

Ցույցերին մասնակցել են նաև «դեղին բաճկոնների» շարժման հարյուրավոր ներկայացուցիչներ։

Ամենաթարմ