Աշխարհ

Ֆրանսիայում կարանտինի կանոններին չհետևելը պատժվում է

Ֆրանսիայում կարանտինի կանոններին չհետևելու համար պատիժ սահմանող հրաման է հրապարակվել պետական պաշտոնական «Ժուռնալ օֆիսյել» տեղեկատուում:

Որոշման մեջ նշվում է․

«Հրամանը չորրորդ աստիճանի տուգանք է սահմանում հաստատված պարտավորությունների արգելքի խախտման կամ շեղման դեպքում: Ֆիքսված տուգանքը և մեծացված ֆիքսված տուգանքը կազմում են համապատասխանաբար՝ 135 և 375 եվրո»։

Հրամանում նշվում է, որ տուգանքը կարող է մեծացվել մինչև 375 եվրո այն օրենքով սահմանված 45 օրում չվճարելու դեպքում: Ավելի վաղ ֆիքսված տուգանքի գումարը կազմում էր 38 եվրո։

Ֆրանսիայի Առողջապահության գործակալության  վերջին տեղեկությունների համաձայն՝ երկրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կազմում է 7730, որից մահվան ելքով՝ 175: Վերջին օրում վարակվածների թիվն աճել է 1097-ով, իսկ մահվան դեպքերը՝ 27-ով:

Կարանտինի առաջին օրը Փարիզում և քաղաքի արվարձաններում ոստիկանությունը կատարել է գրեթե 8 հազար ստուգում հայտնում են ֆրանսիացի իրավապահները։ Երեք ձեռնարկությունների ղեկավարություն տուգանվել է սահմանված կանոններին չհետեւելու համար:

Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ երկրի տարածքում մոտ 100 հազար ժանդարմ եւ ոստիկան է ներգրավված ստուգումներ անցկացնելու նպատակով  փողոցներում պարեկելու համար:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում մարտի 17-ից գործում են երկրում քաղաքացիների տեղաշարժման սահմանափակումներ: Բնակիչներին կարգադրված է փողոցներով տեղաշարժը նվազագույնի հասցնել: Անհետաձգելի գործերով, այդ թվում՝ սննդամթերք և դեղեր գնելու, հեռավար ռեժիմով աշխատելու անհնարինության դեպքում աշխատանքի ուղևորվելու և բժշկին այցելելու համար պահանջվում է ունենալ լրացված դիմում, որում նշված են տանից դուրս գալու նպատակը և նշանակման վայրը:

Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ