fbpx
Աշխարհ

Ֆրանսիայում սկսվել է Ստրասբուրգի ահաբեկչության նախնական հետաքննությունը

Փարիզի դատախազությունը նախաձեռնել է Ստրասբուրգում կատարված ահաբեկչական գործողության նախնական հետաքննությունը, հայտնում է BFM հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալով՝ տեղեկությունները հավաքվում են միանգամից օրենքների խախտման մի քանի կասկածանքներով: 

Խոսքը վերաբերում է ահաբեկչական նպատակով սպանությանը և սպանությությունների փորձին, ահաբեկչական նպատակով իշխանության ներկայացուցիչների սպանությունների փորձերին, ահաբեկչության նպատակով սպանության սպառնալիքին, ահաբեկչական հանցավոր խմբավորման ստեղծմանը, երկու առավել վտանգավոր կատեգորիաների զենք ձեռք բերելուն, պահելուն և այլ անձանց հանձնելուն: 

Agence France-Presse գործակալության տեղեկությունների համաձայն՝ երկուշաբթի  Փարիզի դատարանի դատավորը կարող է մեղադրանք առաջադրել ահաբեկիչ Շերիֆ Շեքաթի 38-ամյա ծոնոթին: Կասկածում են, որ նա որոշակի դեր է խաղացել ահաբեկչին զենք մատակարարելու հարցում. վերջինս զինված է եղել ատրճանակով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ