Ֆրանսիայում «դեղին բաճկոններ» շարժման մասնակիցները սկսել են իրենց բողոքի ցույցը. հայտնում է РИА Новости-ն:
Մի քանի հարյուր մարդ հավաքվել է Հաղթանակի կամարի մոտ, որի մուտքը ոստիկանները փակել են:
Հաղորդվում է, որ ոստիկանները ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառել, ինչից հետո ցուցարաները շարժվել են դեպի Ելիսեյան պալատ:
Ֆրանսիայում նոյեմբերի 17-ից մարդիկ բողոքում են վառելանյութի թանկացման, հարկերի ավելացման և կյանքի թանկ լինելու դեմ: