fbpx
Աշխարհ

Ֆուկուսիմա 1-ի վթարի հետևանքները վերացնելու համար ճանապարհային նոր քարտեզ է մշակվել

Ճապոնիայի Էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունը դեկտեմբերի 2-ին կայացած նիստում «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում վթարի հետևանքների վերացման ճանապարհային նոր քարտեզ է առաջարկել: Այս մասին հաղորդում է NHK-ն։

Աշխատանքները կսկսվեն երկրորդ էներգաբլոկից, որն առավել խնդրահարույց է: Երկրում մտադիր են բոլոր վեց էներգաբլոկներից բանեցված միջուկային վառելիքի դուրսբերումը ավարտել մինչև 2031 թվականի վերջը:

Նաև Ճապոնիայի նախարարությունը ցանկանում ռոբոտներ օգտագործել վառելիքի դուրսբերման աշխատանքների սկսվելուց առաջ: Շահագործումից ատոմակայանը լիովին դուրս բերելու հաշվարկային ժամկետը, ըստ NHK-ի, մնացել է անփոփոխ. Ճապոնիայի իշխանությունները մտադիր են աշխատանքներն ավարտել 2041-2051 թվականներին:

Նշենք, որ ատոմակայանի վթարը տեղի է ունեցել 2011 թվականին հուժկու երկրաշարժից և դրան հաջորդած ցունամիից հետո։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ