Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը շնորհավորել է Լիոնել Մեսսիին և Արգենտինային՝ աշխարհի 2022 թվականի առաջնությունում հաղթելու կապակցությամբ։ Եզրափակչում արգենտինացիները 11 մետրանոցներով հաղթեցին ֆրանսիացիներին:
«Բացարձակ հաճույք էր Լիոնել Մեսսիին դիտելը գրեթե երկու տասնամյակ։ Պահ առ պահ՝ կախարդիչ, գլխապտույտ ուրախ ֆուտբոլ։ Նա նվեր է ֆուտբոլի աստվածներից։ Այնքան գոհ եմ, որ նա բարձրացրեց մեր սպորտի գլխավոր մրցանակը։ Շնորհակալություն և շնորհավոր չեմպիոն»,- գրել է Լինեկերը Twitter-ում:
Արգենտինայի հավաքականը երրորդ անգամ նվաճեց աշխարհի գավաթը։ Նախկինում արգենտինացիները հաղթել էին 1978 և 1986 թվականներին:
35-ամյա Մեսսին ԱԱ-2022-ում անցկացրած 7 խաղում դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նա ճանաչվել է առաջնության լավագույն խաղացող։
