ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է Շնող համայնքի նորակառույց ֆուտբոլի խաղադաշտը, որը կառուցված է եվրոպական բարձր չափորոշիչներով, Ֆրանսիայից ներկրված արհեստական բարձրակարգ խոտածածկով։
- Պատերազմում ձեռքերը կորցրած Կարեն Խլոպուզյանի տունը գրեթե պատրաստ է․ Մկրտչյան (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
- Հայտնի է, թե ինչու Nike-ը Բարսելոնայի մարզաշապիկի վրա չի տպի Spotify-ի տարբերանշանը
«17 միլիոն դրամ ներդրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, 3.2 մլն դրամ` Շնող համայնքը։
Որպես ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ շնորհակալ եմ նախագահ Արմեն Մելիքբեկյանին, ով չի մերժել խնդրանքս ու Շնողը նույնպես ներառել է 40×20մ չափի խաղադաշտերի կառուցման ծրագրում։
Համայնքապետ Դավիթ Ղումաշյանի ջանքերով անցկացվել է նաև լուսավորության համակարգ` արտերկրից ներկրված բարձրակարգ լուսատուներով», – գրել է Մկրտչյանը։


