Կատալոնական «Բարսելոնայում» Կիկե Սետիենի ապագան շարունակում է մնալ անորոշ։
Marca պարբերականի հաղորդմամբ՝ իսպանական ակումբի խաղացողները չեն աջակցում մարզչին ու նրա՝ «Բարսայում» մնալ-չմնալու հարցը կարող է որոշվել մոտ ապագայում։
Ըստ աղբյուրի՝ նրա օգնականի պահվածքը նույնպես խնդիրներ է առաջացել․ մարզչական շտաբն ու խաղացողները հեռվացել են միմյանցից։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Լա Լիգայի վերջին խաղում ոչ-ոքի խաղաց Մադրիդի «Ատլետիկոյի» հետ ու այժմ 1 միավորով հետ է մնում չեմպիոնական մրցավազի իր հիմնական մրցակցից՝ «Ռեալից», ով դեռ 1 խաղ պետք է անցկացնի։