fbpx
Կառավարություն

Ղազախստանից վառելիքի ներկրումն ազատվեց մաքսատուրքից

Կառավարությունն այսօրվա՝ հուլիսի 2-ի նիտում հավանություն տրվեց Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև Հայաստան նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Հարցը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և ասաց, որ համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի և Ղազախստանի միջև նավթամթերքների առաքման ոլորտում համագործակցության հետաքրքրվածությամբ:

«Համաձայնագրով կողմերի իրավասու մարմինները՝մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը կազմում են հաջորդ տարվա Հայաստանի Հանրապետությունում Ապրանքների ներքին սպառման արտադրության, ներմուծման և արտահանման հաշվեկշիռը ՀՀ տարածքում, իսկ միջգերատեսչական արձանագրության կնքմամբ հաստատում են Ղազախստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն առաքվող ապրանքների ցանկը»:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հավելեց, որ սրանով հնարավորություն է տրվելու, որ ղազախական վառելիքը որոշակի ավելի բարելավված պայմաններով ներկրվի Հայաստան. «Դա մեր վառելիքի շուկայում որոշակի մրցակցության հնարավորություն է ստեղծելու: Այսինքն սա ազդելու է Հայաստանում բենզինի շուկայի վրա»:

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն էլ նկատեց, որ սրանով կդիֆերսիֆիկացնեն շուկան, կհայտնվեն նոր խաղացողներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ