ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն խոսել է կորոնավիրուսի ազդեցության մասին։
«Ֆուտբոլն այլևս այն չի լինի, ինչ նախկինում: Այն ավելի սոցիալական, ավելի մարդկային կդառնա:
Շատերիս մտածողությունը կփոխվի այս համաճարակից հետո:
Հույս ունեմ, որ այս խաղը կվերադառնա այն արժեքներին, որոնք իրապես կարևոր են», – Ինֆանտինոյի խոսքերը փոխանցում է Reuters-ը:

