Հոկտեմբերի 17-21-ը Հայաստանի ֆուտզալի հավաքականը կանցկացնի մարզական հերթական հավաքը: ՀՖՖ-ի և ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի նախաձեռնությամբ հավաքի ընթացքում կանցկացվեն մարզչական գործնական դասեր Հայաստանի ֆուտզալի հավաքականի մարզչական շտաբի կողմից: Դասերը նպատակ ունեն վերապատրաստել ֆուտզալի Սուպերլիգային մասնակից ակումբների մարզիչներին, կիսվել կուտակված փորձով և գիտելիքներով, ինչը կօգնի ավելի խորը ուսումնասիրել ֆուտզալը և նրա նրբությունները:
ՀՀ ֆուտզալի Սուպերլիգային մասնակից ակումբների գլխավոր մարզիչներին հրավիրում ենք մասնակցելու վերոնշյալ գործնական պարապմունքներին: Թույալտրվում է նաև յուրաքանչյուր ակումբից մեկական մարզչի օգնականի մասնակցությունը:
Պրակտիկ դասերը կանցկացվեն ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում և կսկսվեն հոկտեմբերի 17-ին՝ ժամը 17:00-ին:
Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։
