fbpx
Տնտեսություն

G-SHOCK-ը ներկայացրել երկու նոր ժամացույց

G-SHOCK-ը ներկայացրել երկու նոր ժամացույց, որի սեփականատերը մարտկոցը պետք է փոխի տասը տարի հետո։ GD010 RUGGED DIGITAL-ը եւ GA010 RUGGED COMBI-ն կարող են պարծենալ մարտկոցի 10-ամյա ծառայությամբ։

Բրենդը հավատարիմ է մնացել G-SHOCK-ի դիզայնին՝ առաջարկելով հարմար գործառույթներ, ինչպիսին են վայրկենաչափը եւ համաշխարհային ժամանակը։ Մոդելն ունի նաեւ լուսադիոդային լապտերիկ, եթե օգտատերը ցանկանա կողմնորոշվել գիշերը։

GA010 RUGGED COMBI-ն միավորում է անալոգային եւ թվային դիսփլեյները։ Անալոգային թվացույցի ներսում գտնվում է ոչ մեծ ուղղանկյուն, որի վրա երեւում է ժամանակը թվային տեսքով։ Ժամացույցը նաեւ կարող է պարծենալ նույն հարմար գործառույթներով, ինչ եւ GD010-ը։

GD010 RUGGED DIGITALը եւ GA010 RUGGED COMBI-ն արժեն 99 եւ 120 դոլար համապատասխանաբար։ Երկու մոդելները արդեն հասանելի են G-SHOCK կայքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ