G7-ի ղեկավարները միահամուռ համաձայնեցին, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա: Այս մասին հաղորդում է Kyodo-ն։
Ճապոնիայի կառավարության ներկայացուցչի խոսքով՝ վարչապետ Շինզո Աբեն կոչ է արել իրանական խնդրի լուծման հարցում դիվանագիտական մոտեցում ցուցաբերել:
Ինչպես նշվեց, Աբեն խոստացավ Մերձավոր Արևելքում հակամարտությունների խաղաղ կարգավորման համար ջանքեր գործադրել:
Իրանական խնդիրը սրվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ 2018-ի Համատեղ գործողությունների պլանից և Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառեց:

