fbpx
Զինված Ուժեր

Որոշակի նոր հանգամանքներ են պարզվում․ Գաբրիել Բալայանը՝ բանակում տեղի ունեցող դեպքերի մասին

Առայժմ ավել որևէ բան հայտարարելու իրավասություն չունեմ: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով բանակում վերջին շաբաթներին մահվան ելքով միջադեպերին:

«Աշխատանքները տարվում են, քրեական գործերը քննվում են, հանգամանքները պարզվում են, այդ թվում նաև որոշակի նոր հանգամանքներ:

Ճիշտ կլինի այդ հարցերն ուղղել նախաքննություն իրականացնող մարմիններին»,-հավելեց փոխնախարարը:

Հիշեցնենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում բանակում ոչ մարտական պայմաններում տարբեր միջադեպերի հետևանքով 14 զոհ էր գրանցվել: Դրանից հետո պաշտոնանկ արվեցին ՊՆ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը, Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը: Դրանից օրեր անց աշխատանքից ազտվեց նաև Արցախի ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ