Օգոստոսի 20-ին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից հայտնել է, որ Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում այս ամռան ընթացքում կառուցված և արդեն շահագործված ոռոգման ցանցն այսուհետ ծառայելու է թաղամասի 50 տնտեսությունների կարիքներին։
Ոռոգման ջրատարը կառուցվել է 600 գծամետր երկարությամբ, երկաթյա խողովակներով և կիսախողովակներով։
Գավառի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացմամբ՝ եկող տարում արդեն այս թաղամասում կընդլայնվեն մշակվող տնամերձերը և վարելահողերը, ինչի արդյունքում կարձանագրվի նաև գյուղմթերքների արտադրության աճ։
Շինարարական աշխատանքների իրականացման համար տեղական բյուջեից հատկացվել է 5 միլիոն 50 հազար դրամ։
Շինարարական աշխատանքներն իրականացրել են «Ալմասկա» ՍՊԸ-ի շինարարները։
