Այսօր Եվրոպական Միության երկրների ղեկավարները տեսակոնֆերանս են անցկացնելու, որին միանալու է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Այս մասին հայտնում է Euronews-ը։
Նշվում է, որ տեսակոնֆերանսի ընթացքում քննարկվելու են կորոնավիրուսային իրավիճակը, արտաքին հարաբերությունները, անդրատլանտյան հարաբերությունները և այլն։
ԵՄ-ում հուսով են, որ կկարողանան Միացյալ Նահանգների հետ դաշինքը վերականգնել։