fbpx
Տնտեսություն

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի լա» խաղատունը կարող է փակվել

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի լա» խոշոր խաղատան գործունությունը կարող է դադարեցվել։ Հրապարակային ծանուցումների Azdarar.am կայքը տեղեկացնում է, որ ֆինանսների նախարարությունը քննարկում է Ծառուկյանին պատկանող խաղատանը տրված լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը։

«Ազդարարից» տեղեկացնում է, որ այս հարցի քննարկումը սկսվել է ապրիլի 15-ին, սակայն ֆինանսների նախարարության վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների լիցենզավորող հանձնաժողովը երկու անգամ՝ վերջինը ապրիլի 23-ին կայացած նիստում, որոշել է «Օնիրա քլաբին» տրված ԽՏ-001 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու հարցի քննարկումը հետաձգել մինչ ապրիլի 30։

«Շանգրի լա» խաղատունը ՀՀ-ում խաղատնային լիցենզիա ստացած չորս խաղացողներից մեկն է և ամենախոշորը։ «Շանգրի լա»-ն ստեղծվել է 2014 թվին: Այն Երևանին ամենամոտ խաղատունն է՝ Երևան-Աբովյան ավտոճանապարհին։ Խաղատուն այցելողների թվի մասին տեղեկատվություն առկա չէ, սակայն, 2014թ. հայտարարվել էր, որ խաղատան կառուցման ներդրումային ծրագիրը գնահատվում է ավելի քան 150 միլիոն դոլար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ