fbpx
Քաղաքականություն

ՀՀ-ում կա դատավոր, որ արձանագրում է, որ Ծառուկյանը չկա այնքան, որ կարողանա ազդել որևէ մեկի վրա

Այսօր` հունիսի 22-ին, ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը` անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդություններին հայտնեց, որ ԱԺ-ն որևէ դիրքորոշում չի հայտնում, այն պարզապես տալիս է իր համաձայնությունը ներկայացված միջնորդություններին:

«Դատախազը ներկայացրեց, որ անձը գտնվելով ազատության մեջ կարող է ազդել: Դատավորը կայացրեց այն որոշումը, որը բոլորիդ հայտնի է: Այս մասով էլ չեմ ուզում որևէ բան մեկնաբանել, որովհետև գիտեմ, որ դատախազությունը բողոքարկելու է և գործը դեռ կքննվի վերաքննիչ դատարանում: Հետևաբար հիմա լրացուցիչ կարծիքը կարող է ընկալվել, որ իշխող ուժը փորձում է ազդեցություն ունենալ պրոցեսների վրա: Ինչ վերաբերում է դատարանի որոշմանը, ապա կարճ կարող եմ ասել, որ ուրեմն փաստացի ՀՀ-ում կա դատավոր, որ արձանագրում է, որ Գագիկ Ծառուկյանը չկա այնքան, որ կարողանա ազդել որևէ մեկի վրա»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ