fbpx
Իրավական

Գագիկ Ծառուկյանը որևէ հարցաքննության չի մասնակցել. Իվետա Տոնոյան

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«168 ժամ» պարբերականն այսօր հրապարակում է արել այն մասին, որ իբրև թե Գագիկ Ծառուկյանը երեկ հարցաքննվել է Քննչական կոմիտեում՝ Աբովյանում քաղաքապետի ընտրությունների նախօրեին ՔՊ-ական թեկնածուի շտաբի պետի տան ու մեքենայի հրդեհման գործով հարուցված քրեական գործի շրջանակներում:

Այդ հրապարակման մասով պաշտոնապես տեղեկացնում եմ, որ Գագիկ Ծառուկյանը որևէ հարցաքննության չի մասնակցել: Լրատվամիջոցների իմ գործընկերներին հորդորում եմ առաջնորդվել բացառապես պրոֆեսիոնալ լրագրության սկզբունքներով, հանրությանը տրամադրել բացառապես ստույգ և ճշտված տեղեկատվություն, այլ ոչ թե առաջնորդվել սենսացիաներ հորինելու սկզբունքով»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ