fbpx
Իրավական

Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ

Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է «Երևան – Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Նա հայտնել է, որ Խաչատրյանը տեղափոխվել է երեկ։

Հիշեցնենք, որ նախկին նախարարը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ էր տեղափոխվել հոկտեմբերի 10-ին՝ հետազոտման համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ