fbpx
Խորհրդարան

Դա սադրանք էր․ Գագիկ Ծառուկյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած քաշքշուկի մասին

Դա սադրանք էր և՛ «Իմ քայլի», և՛ ԲՀԿ-ի կողմից, որը առաջացրեց պոռթկում: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հունվարի 21-ին ԱԺ-ում տեղի ունեցած քաշքշուկին:

Նա ընդգծեց, որ հաճելի ու ցանկալի չէ, որ խորհրդարանում նման երևույթներ լինեն։

Լրագրողի դիտարկմանը՝ «Իմ քայլից» նշում են, որ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչել, Ծառուկյանն ասաց, որ արդեն պատասխանել է այդ հարցին և նորից ասաց, որ դա սադրանք էր և սադրանքից հետո առաջացան պոռթկումներ:

«Մարդիկ ռոբոտներ չեն, այդ սադրանքից հետո երկու կողմից էլ առաջացան պոռթկումներ, դա հաճելի չէ, ցանկալի չէ: Նման միջադեպեր չպետք է լինեն»,- ասաց նա:

Հարցին էլ՝ սպանդանոցների խնդրի հետ կապված նա ասել էր, թե պետք է լինի սուբսիդավորում, երեկ վարչապետն էլ այդպես ասաց, արդյոք հանդիպե՞լ է վարչապետի հետ, նա պատասխանեց, որ չի հանդիպել:

«Ես բոլոր ոլորտների ներկայացուցիչների հետ էլ շփվում եմ, տեղյակ եմ և լուծումները գիտեմ: Մի բան կարող եմ ասել, որ ով վարչապետին ներկայացնում է այն ոլորտները, որոնց շուրջ օրենք են ընդունում, պետք է բարի լինեն տվյալ ոլորտով 3 ամիս, 6 ամիս զբաղվեն, շփվեն, հանդիպեն գյուղացու, ֆերմերի, միս արտադրողի հետ, նոր լիարժեք հանդիպումից հետո վարչապետին ներկայացնեն խնդիրները»,-հավելեց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ