«Գահերի խաղը» հեռուստասերիալում կրկին կինոկիքս են նկատել

«Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի վերջին` վեցերորդ սերիայում երկրպագուները նկատել են երկու պլաստիկ շշեր:

Շշերը նկատվել են Վեսթերոսի խորհուրդների տեսարանում: HBO-ն դեռ չի մեկնաբանել բացթողումը:

Եթե նախորդ անճշտությունները, օրինակ, կադրում մեկանգամյա օգտագործման սուրճի բաժակի հայտնվելը կամ Ջեյմե Լանիսթերի նախկին եթերաշրջաններից մեկում կտրված ձեռքի կրկին հայտնվելը կատակների առիթ էին դարձել, ապա նոր բացթողումը զայրացրել է հանդիսատեսին:

Ամենաթարմ