Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիան, ով հրաժարական տվեց այս տարվա փետրվարին, հայտարարել է իր նոր կուսակցությամբ («Վրաստանի համար») ակտիվ քաղաքական կյանք վերադառնալու մասին։
Այս մասին տեղեկանում ենք Aliq.ge-ից։
Նշվում է, որ այսօր հայտնի են դառնալու Գախարիայի կուսակցության դեմքերը։ Ըստ էության, Գախարիան պայքարելու իր նախկին թիմի՝ իշխող «Վրացական երազանքի» դեմ։
Ըստ աղբյուրի՝ նախկին վարչապետի կուսակցությունն իր մասնակցությունն է ունենալու ՏԻՄ ընտրություններում, այդ թվում՝ ունենալու է Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու։

