Virgin Galactic-ը վերսկսել է տոմսերի վաճառքը․ Տիեզերք հասնելու տոմսը 450 հազար դոլար է

Հրապարակող՝

Virgin Galactic-ը վերսկսել է տոմսերի վաճառքը․ Տիեզերք հասնելու տոմսը 450 հազար դոլար է

Ամենադիտվածներ

Միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի Virgin Galactic ընկերությունը շատ մոտ է տիեզերական կոմերցիոն թռիչքները սկսելուն։

Ընկերությունից հայտարարել են, որ վերսկսում են Unity կոսմոպլանի տուրիստական տոմսերի վաճառքը։ Կոսմոպլանի շնորհիվ զբոսաշրջիկները հնարավորություն կունենան հասնել մինչև տիեզերական բարձրությունները, իսկ հետո մի քանի րոպեով զգալ անկշռելիության հաճույքը։

Virgin-ից ասել են նաև, որ տոմսերի գները սկսելու են 450 հազար դոլարից։

Նշենք, որ ավելի վաղ խոսվել է 250 հազար դոլարի մասին։

Ամենաթարմ