Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի Հայաստան և Ադրբեջան։
Այս մասին Twitter-ի իր էջում գրել է հենց Կլաարը։
Նա նշել է, որ իր հետ լինելու են նաև ֆրնասիացի դիվանագետներ։
Կլաարը գրել է, որ առաջիկա օրերին նրանք առարկայական բանակցություններ կվարեն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությունների հետ։
Good to be back in the region for a joint 🇪🇺🇫🇷 visit together with @isabelledumont and colleagues to follow up on meetings in Brussels. Look forward to substantial meetings with 🇦🇿 and 🇦🇲 leaderships over the coming days.
— Toivo Klaar (@ToivoKlaar) January 20, 2022